Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Աղոթարան

Աղոթարան
10.01.2020 | 00:05
Ա՜խ եր­նեկ-եր­նեկ փար­վեի լռիկ
Քո սուրբ ոտ­նե­րին,
ՈՒ կա­րե­նա­յի ըմ­պել մինչև վերջ
Բա­ժա­կը, որ Դու մեկ­նել ես կր­կին:
Ա­նա­պա­տի այս վեր­ջին մետ­րե­րը
Օգ­նիր անց­նել լուռ, ինքս ինձ հետ հաշտ,
Ե­րախ­տա­գի­տու­թյան ան­հուն մր­մուն­ջով`
Բո­լոր Քո տա­րած-տվա­ծի հա­մար,
Դե­պի Քեզ ուղղ­ված օրհ­նա­բա­նու­թյամբ
ՈՒ ե­րախ­տի­քով:
Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ
Դիտվել է՝ 3458

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ